Ինչպես գրում է Tert.am Life-ը, դերասան, «Ֆուլ Հաուս» նախագծից Ռուբենի կերպարով հայտնի Գարիկ Սեփխանյանն ընդգրկված է երկու նոր նախագծում, որոնք առայժմ աշխատանքային փուլում են՝ «Դեպի ճամբար» և «Ֆուլ Yere1»:
«Մինչև 36 տարեկանս կան բաներ, որոնք ծրագրել եմ և արդեն հասցրել եմ անել, կան բաներ, որոնք դեռ չեմ հասցրել։ Իհարկե այն ամենն ինչ չեմ հասցրել իրագործել, անպայման դրանք ևս կփորձեմ իրականություն դարձնել։ Հասցրել եմ տուն ձեռք բերել, ամուսնացել եմ, երեխա դեռ չունեմ՝ կունենամ և արդեն մի հարյուր ծառ տնկած կլինեմ։ Բավականին ձեռքբերումներ ունեմ՝ պատիվ, հարգանք և այդ ամենի համար երկար տարիներ քրտնաջան աշխատել եմ։ Այս 36 տարիների ընթացքում փորձել եմ ամեն ինչ անել, որ ինչ-որ ավել բան ունենամ և դա հաջողվել է»,- նշել է Գարիկը։
Ամբողջությամբ՝ Tert.am Life կայքում