«Նիկոլ Փաշինյանի իշխանությունը շարունակում է զարմացնել իր անտրամաբանական և հակաիրավական «հայտնագործություններով»»
Advertisement 1000 x 90

«Նիկոլ Փաշինյանի իշխանությունը շարունակում է զարմացնել իր անտրամաբանական և հակաիրավական «հայտնագործություններով»»

Վարուժան Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ««Պետական կաշառքով՝ ընդդեմ պետությունը զավթածների

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը շարունակում է զարմացնել իր անտրամաբանական և հակաիրավական «հայտնագործություններով»։

Պետության զավթումն իրավաքաղաքական առումով արձանագրելու և պետությունը զավթած հանցավոր համագործակցությանը (մաֆիային) Անցումային արդարադատության միջոցով բոլոր լծակներից զրկելու ու պատասխանատվության ենթարկելու փոխարեն նա դիմում է հերթական աճպարարությանը՝ մաֆիայի մաս կազմած ՍԴ անդամներին ըստ էության առաջարկելով ցմահ պետական կաշառքի դիմաց դադարեցնել իշխանության յուրացումը և պետության զավթումը։

Դրանից առաջ առաջարկում էր անհամաչափորեն բարձր աշխատավարձ տալ դատավորներին, որպեսզի նրանք կաշառք չվերցնեն։ Այս անտրամաբանական տրամաբանությամբ հաջորդ քայլը կարող է լինել, օրինակ, գրպանահատներին որոշակի հատուցման դիմաց իրենց “արհեստից” հրաժարվելու առաջարկություն ներկայացնելը։

Արձանագրում ենք, որ հեղափոխությունը ձախողած «հեղափոխականները» անցել են հաջորդ փուլ, որի ընթացքում կամա թե ակամա խորացնելու են պետականության ճգնաժամը։

Սակայն Հայաստանը դատապարտված չէ։

Ազգային հեղափոխությունը, որ ժամանակավորապես կասեցվեց պսևդոհեղափոխական ինքնախաբեությամբ, վերականգնելու է կյանքի և իրերի բնական վիճակը»։

Վարուժան Ավետիսյանի ֆեյսբուքյան գրառումը Պետական կաշառքով՝ ընդդեմ պետությունը զավթածներիՆիկոլ Փաշինյանի…

Gepostet von Սասնա Ծռեր համահայկական շարժում am Dienstag, 13. August 2019



Նման նյութեր