Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ապօրինություններ օրենսդրի աշխատակազմում.
168.am-ում կարդացի` «Ի դեպ, այս մոտեցումը մեզ հետ զրույցում չթաքցրեց նաև ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը: Ավելին, պաշտոնյան հայտնեց նաև՝ ԱԺ խորհրդի հաստատած կառուցվածքը, որն ուժի մեջ է արդեն հուլիսի 15-ին՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ստորագրությամբ վավերացնելուց հետո, մինչ այս պահը լրացուցիչ ճշգրտումների է ենթարկվում, այլ կերպ ասած՝ դեռ վերջնական չէ, հաստիքացուցակը դեռ խմբագրվում է»:
Սա ուղիղ ինքնախոստովանությունն է, որ ԱԺ աշխատակազմից բոլոր ազատումների և կադրերի ռեզերվ ուղարկեկու բացառապես բոլոր հրամաններն ինքը ստորագրել է ապօրինի, առանց դրա համար նախատեսված իրավական հիմքի:
Հասկանո՞ւմ եք, Գալստյան Տիգրանն ասում է, որ դեռ վերջնական չէ հաստիքացուցակը և այն դեռ խմբագրվում է, հետևաբար այն իրավական ուժ չստացած ակտ է, ընդամենը նախագիծ: Այսինքն` ընդամենը նախագծին հղում անելով մարդկանց զանգվածաբար տուն են ուղարկել:
Տղերք, էս ի՞նչ եք անում: Էս ո՞նց եք իրավական պետություն քանդում: Տղաներ ու աղջիկներ, սա շինանյութի խանութ չի, որ ոնց ուզեք անեք: Ուշքի եկեք, դուք պետական ինստիտուտ եք ոչնչացնում:
Հ.Գ. Պարոն Արարատ Միրզոյան, կանխեք այս բեսբրեդելը, եթե աշխատակազմում ու ԱԺ նախագահի գրասենյակում չունեք գոնե 1 գրագետ իրավաբան, ապա անկեղծ խոստովանեք ու խոստանում եմ օգնել հասարակական հիմունքներով»:
Ապօրինություններ օրենսդրի աշխատակազմում168.am-ում կարդացի` «Ի դեպ, այս մոտեցումը մեզ հետ զրույցում չթաքցրեց նաև ԱԺ…
Gepostet von Arsen Babayan am Dienstag, 13. August 2019