Կոնգոյի ԴՀ-ում ավելի քան 2,8 հազար մարդ Է հիվանդացել Էբոլա տենդով
Advertisement 1000 x 90

Կոնգոյի ԴՀ-ում ավելի քան 2,8 հազար մարդ Է հիվանդացել Էբոլա տենդով

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության (ԿԴՀ) այն բնակիչների թիվը, որոնք հիվանդացել են Էբոլա տենդով, անցյալ տարվա հուլիսի վերջից գերազանցել Է 2,8 հազարը, նրանցից գրեթե 1,9 հազարը մահացել Է: Այս մասին հայտնել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ): Կազմակերպության տվյալներով՝ վերջին շաբաթներին աֆրիկյան երկրում շաբաթական միջին հաշվով գրանցվում Է մահացու վտանգավոր հիվանդության 86 դեպք:

«Օգոստոսի 12-ի դրությամբ, գրանցվել Է հիվանդության 2 831 դեպք, դրանցից 1 891-ը՝ մահացու վախճանով: Ապաքինվել Է 826 մարդ»,- օգոստոսի 13-ին Ժեւում կայացած ճեպազրույցում հայտարարել Է ԱՀԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Քրիստիան Լինդմայերը: Նրա խսքով՝ այս պահին պատվաստում Է անցել ԿԴՀ-ի շուրջ 121 հազար բնակիչ:

ԱՀԿ-ի տեղեկագրի համաձայն, որը հրապարակվել Է օգոստոսի 8-ին, հիվանդությունը միատեսակ ինտենսիվությամբ Է տարածվում վերջին մեկուկես ամսվա ընացքում: «Վերջին վեց շաբաթներին միջին հաշվով յուրաքանչյուր շաբաթ գրանցվել Է Էբոլայի 86 (80-ից մինչեւ 91) դեպք»,- նշում Է կազմակերպությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Նման նյութեր