Առնվազն 51 մարդ է տուժել Ռիո դե Ժանեյրոյի կենտրոնում տեղի ունեցած խոշոր ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով: Այդ մասին հայտնել է G1 պորտալը:
Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 13-ի երեկոյան (Երևանի ժամանակով օգոստոսի 14-ի վաղ առավոտյան) համանուն նահանգի մայրաքաղաքի ստորգետնյա թունելներից մեկում:
Պորտալի տվյալներով՝ բախվել են երկու ավտոբուս և հինգ մարդատար ավտոմեքենա: Չորս մարդ, որոնց վիճակն ամենից շատ է անհանգստացնում բժիշկներին, հսպիտալացվել է, մնացածներին օգնություն է ցույց տրվել տեղում: Մայրուղու հատվածը, որը կապում է մայրաքաղաքի կենտրոնը և դրա հարավային մասը, ամբողջովին փակվել է:
Ճանապարհատրանսպորտային պատահարի պատճառները պարզվում են: