Վազգեն Մանուկյանը դառնում է վարչապետ. 1990-ի օգոստոսի 13-ը. aniarc.am
Advertisement 1000 x 90

Վազգեն Մանուկյանը դառնում է վարչապետ. 1990-ի օգոստոսի 13-ը. aniarc.am

1990-ի այս օրը՝ օգոստոսի 13-ին, Հայոց համազգային շարժման՝ ՀՀՇ առաջնորդներից Վազգեն Մանուկյանը դարձավ վարչապետ: Ընդամենը մեկ տարի անց նա իր համախոհների հետ հեռացավ ՀՀՇ-ից և ստեղծեց ԱԺՄ-ն և հրաժարական տվեց կառավարության ղեկավարի պաշտոնից:

Ավելի վաղ՝ 1990 թվականի օգոստոսի 4-ին, Գերագույն խորհրդի պատգամավոր, ՀՀՇ առաջնորդներից Լևոն Տեր–Պետրոսյանը ընտրվել էր Խորհրդային Հայաստանի խորհրդարանի նախագահ:

Օգոստոսի 6-ին Բաբկեն Արարքցյանը ընտրվել էր խորհրդարանի նախագահի առաջին տեղակալ, իսկ կոմունիստ ԳագիկՀարությունյանը` տեղակալ:

aniarc.am