
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջագարխանյանը պլանային պրոֆիլակտիկա է անցնում, նա ոչ մի լուրջ հիվանդություն չունի: Այդ մասին ՌԻԱ Նովոստիի հետ զրուցելիս ասել է նրա ընկերը՝ Արթուր Սողոմոնյանը:
Ավելի վաղ Mash ալիքը հայտնել է, որ Ջիգարխանյանը Մոսկվայի կլինիկաներից մեկի վերակենդանացման բաժանմունքում է հայտնվել սիրտ-անոթային և երիկամային անբավարարության ֆոնին:
«Ոչ մի սուր հիվանդություն չկա, նա պարզապես պլանային պրոֆիլակտիկա է անցնում: Ոչ մի վերակենդանացման բաժանմունքի մասին խոսք չկա: Չգիտեմ՝ ով է դա գրում, լուրեր են տարածում, ոչ մի նման բան չկա»,- ասել է գործակալության զրուցակիցը: