Mattel ամերիկյան ընկերությունը, որն արդեն ավելի քան կես դար Բարբի տիկնիկներ Է թողարկում, ձեռնամուխ Է լինում Star Wars ֆիլմաշարի հերոսների զգեստավորմամբ այս խաղալիքների մոդելների թողարկմանը: Հավաքածուի նորույթները ներկայացված են Instagram-ում արտադրողի պաշտոնական օգտահաշվում:
Նոր տիկնիկները հագել են արքայադուստր Լեյ Օրգանայի եւ սիթխերի լորդ Դարթ Վեյդերի հագուստները: Այս սերիայից եւս մեկ տիկնիկի համար հագուստը, մոդելագործների մտահղացմամբ, վերաբերում Է R2-D2 դրոիդին: Ինչպես հայտնել Է Mattel-ը, արդեն նախնական պատվեր Է բացվել նոր հավաքածուից տիկնիկների ձեռքբերման համար: Դրանք կվաճառվեն բացառիկ փաթեթավորմամբ՝ 100 դոլար գնով: Գնելիս ընկերությունը խոստանում Է իսկության հավաստագիր տալ այն յուրաքանչյուր Բարբիի համար, որն ներկայացնում Է «Աստղային պատերազմների» հերոսներին:
Ռեժիսոր Ջորջ Լուկասի «Աստղային պատերազմների» օրիգինալ եռերգությունն ավարտվել Է 1983 թվականին: Միայն 1990-ական թվականների վերջին նա որոշեց վերաթողարկել ֆրանշիզան՝ երեք ֆիլմ նկարահանելով այն իրադարձությունների մասին, որոնք նախորդել են առաջին երեք Էպիզոդների գործողությանը: 2015 թվականին Էկրան բարձրացավ «Աստղային պատերազմներ: Էպիզոդ 7-րդ: Ուժի զարթոնքը» ֆիլմը, որին հաջողվեց ավելի քան 2 մլրդ դոլար հավաքել ամբողջ աշխարհում: Անցյալ տարի լույս Է տեսել «Աստղային պատերազմներ: Էպիզոդ 8-րդ: Վերջին ջեդայները» կինոնկարը՝ հավաքելով 1,3 մլրդ դոլար: «Վտարակ մեկ: Աստղային պատերազմներ: Պատմություններ» կինոնկարը, որը թողարկվել Է 2016 թվականին, դարձել Է օրիգինալ սագայի առաջին սփին-օֆֆը: 2018 թվականին երկրպագուները դիտեցին երկրորդ նման ճյուղավորումը՝ «Հան Սոլո. Աստղային պատերազմներ: Պատմություններ» ֆիլմը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: