RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը եւ նրա սկեսուրը՝ հայտնի ռեժիսոր Էդմոնդ Քեոսայանի կինը՝ Լաուրա Աշոտովանա Գեւորգյանն, ինչպես հայտնի է, միմյանց ջերմությամբ են վերաբերվում։ Մարգարիտա Սիմոնյանը հաճախ է հրապարակում սկեսրոջ լուսանկարները՝ նրա մասին հետաքրքիր պատմություններ ներկայացնելով կամ պարզապես արտահայտելով իր հիացմունքը «հայկական Սոֆի Լորենով»։
Վերջին գրառումը պատմության վերապատմումն է, որը Լաուրա Աշոտովնան ներկայացրել է առավոտյան սուրճի ընթացքում։ «Կինեմատոգրաֆիստները հաճախ էի մնում գիշերելու՝ Տարկովսկին նոր ընկերուհու հետ, սցենարիստ Մակարովը… Քնում էին գետնին։ Առավոտյան գալիս էր Մանյան՝ Տիգրանչիկի դայակը՝ ուկրաինուհի, անցնում էր Տարկովսկու վրայով ու ասում․ «Սրիկաներ, ձրիակերներ։ Ամեն ինչ կերել են, երեխաներին ոչինչ չեն թողել»։ Պաշտում եմ սկեսրոջս պատմություններն առավոտյան սուրճի ընթացքում»,- գրել է Մարգարիտա Սիմոնյանը եւ հրապարակել Լաուրա Աշոտովնայի հիասքանչ լուսանկարը։
Ավելի մանրամասն՝ news.am