
Իրանի հյուսիսային մասում օգոստոսի 15-ին գերթեթեւ վարժական ինքնաթիռ է կործանվել, ինչի հետեւանքով զոհվել է երկու մարդ: Այդ մասին հայտնել է Fars գործակալությունը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին:
«Դա երկտեղանի վարժական ինքնաթիռ էր: Պատահարի հետեւանքով… այսօր առավոտյան… զոհվել են անձնակազի երկու անդամները»,- գործակալությանը հայտնել է Սեմնանի նահանգի Գարմսար քաղաքային օկրուգի փոխնահանգապետ Ալի Հեմաթին:
Նրա խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել տեղի օդանավակայանից ոչ հեռու, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: