
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկ կալանավորել են Արմեն Աշոտյանի վարորդին՝ Արամ Բարսեղյանին: Արամին ճանաչում եմ շատ վաղուց, կարող եմ ասել շատ լավ բաներ, բայց հիմա չեմ ուզում խոսել նրա մասին:
Պարոնայք իրավապահներ, համաձայնեք, որ եթե նախորդ իշխանություններից այսօր կալանավորված է Արամը, իսկ բոլոր նրանք (կամ գրեթե բոլորը), ում համար անցյալ տարի ժողովուրդը դուրս էր եկել փողոց, իրենց համար հանգիստ ֆռֆռում են, ապա դժվար է հավատալ նման արդարադատությանը: Խնդալու է, տղերք»:
https://www.facebook.com/kocharyankaren/posts/3026010507441493