
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքից ազատել է իր օգնական Մհեր Սահակյանին:
Այս մասին վարչապետի որոշումը հրապարակված է ՀՀ կառավարության e-gov.am պաշտոնական կայքում:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Մհեր Սահակյանին ազատել վարչապետի օգնականի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»,- նշված է որոշման տեքստում: