Շենգավիթի թաղապետարանն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջով մի հայտարարություն է տարածել, որով «Ալեքս տեքսիլ» ընկերության համար կարող-բանվորուհիներ է փնտրում։
«Ալեքս տեքստիլը», հիշեցնենք, պատկանում է նախկին իշխանության սիրելի և կարկառուն օլիգարխներից մեկին՝ Սամվել Ալեքսանյանին, որը միաժամանակ նոր իշխանությունների կողմից մերժված ՀՀԿ-ի պատգամավորներից էր։
Ալեքսանյանի աստեղային ժամը, սակայն, այսօր էլ չի խամրել։ Նա հիմա էլ նոր իշխանությունների սիրելի օլիգարխն է, այնքան սիրելի, որ նորերը ամբողջ թիմով լծվել են Ալեքսանյանին պատկանող ընկերությունները գովազդելով։
Ահավասիկ՝ Շենգավիթի թաղապետարանի պաշտոնական էջի այս հայտարարությունը, որով պետական մակարդակով «Ալեքս տեքստիլի» համար աշխատող են փնտրում։ Փաստորեն, Շենգավիթի թաղապետարանի բան ու գործը Լֆիկի ընկերությունները գովազդելն ու դրանց համար բրոքերություն անելն է։