Պլյուս չափի հայտնի մոդել Էշլի Գրեմը Instagram-յան էջում հրապարակված հոլովակում ցույց է տվել նկատելիորեն կլորացած որովայնը։
«Անակնկալ»,- կադրում ասում է նա ու մեղմ համբուրում ամուսնուն։
«Ինը տարի առաջ ես դարձել եմ իմ ամբողջ կյանքի սիրո կինը։ Դա լավագույն ճանապարհորդությունն էր աշխարհում իմ ամենասիրելի մարդու հետ։ Այսօր մենք մեզ երջանիկ, շնորհակալ ու անհանգստացած ենք զգում, քանի որ ցանկանում ենք նշել մեր աճող ընտանիքը։ Շնորհավոր հոբելյանը։ Կյանքն ավելի լավը կդառնա»,- գրել է Էշլին։