«Ավիացիայի ազգային միավորում» կազմակերպության տնօրեն Դմիտրի Ադբաշյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է Հայաստանում քաղավիացիայի ներկա վիճակի, զարգացման հնարավորությունների մասին, նշել հնարավոր առավելությունները։
Հայաստանն օբյեկտիվորեն գտնվում է բավականին լավ դիրքում և կարող է տրանզիտային չվերթեր սպասարկող երկիր դառնալ, եթե առաջարկվող ծառայությունների բարձեր գները վերանայվեն։ Այդ մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Դմիտրի Աթբաշյանը։
«Հայաստանը կարող է շահեկան լինել տրանզիտային չվերթերի համար․ Երևանի օդանավակայանը գտնվում է ծովի մակերևույթից 850մ բարձրության վրա, իսկ դա նշանակում է, որ ինքնաթիռը 850մ պակաս է իջնում, քան հարևան երկրներում և նույնը նաև թռիչքի դեպքում»,–ասաց նա։
Աթբաշյանն հիշեցնում է` Սովետական միության տարիներին ավիացիայի տեսանկյունից Հայաստանն առաջին տեղն էր զբաղեցնում ոչ թե Սովետական միությունում, այլ աշխարհում․ մեկ քառակուսի կիլոմետրի համար և 1000 շնչի հաշվով մեր երկիրն ուներ ամենաշատ գործող օդանավականանները։
Ըստ Աթբաշյանի՝ Հայաստանի երկրորդ առավելությունը լավ եղանակն է․ տարվա ընթացքում ընդամնեը մի քանի օր կարող է թռիչքի համար անբարենպաստ լինել։
Դմիտրի Աթբաշյանը ողջունում է փոքր ավիացիայի աշխուժացումը, մասնավորապես, Կապանում օդակայանի շինարարության աշխատանքներն ու այդ թռիչքուղու վրա ինքնաթիռի փորձարկումները։ Ըստ նրա` անհրաժեշտ է մշակել ծրագիր և ըստ առաջնահերթությունների այն կյանքի կոչել։