Տիմատիի 36-ամյակի ընտանեկան խնջույքը Մալդիվներում և դստեր անակնկալը. life.tert.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Տիմատիի 36-ամյակի ընտանեկան խնջույքը Մալդիվներում և դստեր անակնկալը. life.tert.am

 life.tert.am-ը գրում է. Black Star ապրանքանիշի հիմնադիր, ռեփեր Տիմատին երեկ՝ Մալդիվներում տոնել է 36-ամյակը: Երաժշտի մայրը՝ Սիմոնա Յունուսովան, Ինստագրամի սթորի բաժնում պարբերաբար հրապարակումներ էր անում, թե ինչպես է անցնում իրենց տոնական օրը։ Տեսանյութերից մեկում լսվում է Սիմոնայի ձայնը, որտեղ նա ասում է, թե որդին երկար տարիների դադարից հետո, տարեդարձը կրկին ընտանիքի հետ է նշում։

36-ամյա Տիմատին տոնական օրն անց է կացրել ընտանեկան միջավայրում։ Ռեփերին առաջինը շնորհավորել է դուստրը՝ Ալիսան։ Փոքրիկը հայրիկին նվիրել է խխունջ, ըստ աղջկա, դրա միջոցով հայրիկը տանն էլ կարող է լսել ծովի ձայնը։

Հոբելյալի հետ է եղել նաև նրա սիրելին՝  Անաստասիա Րեշետովան, որը գտնվում է հղիության վերջին շրջանում։

Ամբողջությամբ՝ life.tert.am