Օգոստոսի 15-ին, ժամը 10.05-ին, ոստիկանություն է զանգահարել 30-ամյա մի բուժքույր և հայտնել, որ պոլիկլինիկայում իր պայուսակից գումար են գողացել, և առաջին դեպքը չէ:
Ոստիկանության Էրեբունու բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ բուժքույրերի ընդհանուր աշխատասենյակում դրված պայուսակից փողը գողացել է 22-ամյա մեկ այլ բուժքույր:
Նա հրավիրվել է բաժին, տվել խոստովանական բացատրություն և ներկայացրել գողոնը:
Նախապատրաստվում են նյութեր:
ՀՀ ոստիկանություն