Վրացական համեմունքներում և սոուսներում հայտնաբերել են «Սուդան 1» վտանգավոր ներկանյութ. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Վրացական համեմունքներում և սոուսներում հայտնաբերել են «Սուդան 1» վտանգավոր ներկանյութ. armeniasputnik.am

Վրացական հայտնի ապրանքանիշների սոուսներում և համեմունքներում գտել են «Սուդան 1» վտանգավոր արգելված ներկանյութ։ Այդ մասին հաղորդում է Sputnik Գրուզիան։

Վտանգավոր գտածոյի մասին հաղորդագրությունը տարածել է «Վրաստանի ռազմավարական հետազոտությունների և զարգացման կենտրոնը»։ Նշվում է, որ այդ արտադրանքը շատ տարածված է երկրում և դրանից կարելի է գտնել գրեթե բոլորի տներում։

ՀԿ–ն հրապարակել է վեց կոնկրետ արտադրատեսակի անվանում` կոչ անելով անհապաղ դադարեցնել դրանց օգտագործումը։

«Սև ցուցակում» հայտնվել են հետևյալ ապրանքները`

  • «Կուլա» արտադրողի կարմիր դասական տղեմալին,
  • «Մառնեուլի» ընկերության կարմիր ավանդական տղեմալին,
  • «Ֆուդսերվիս» ընկերության Supremo լոլիկի սոուսը,
  • «Էս» ընկերության «Էս աջիկան»,
  • Соус чили острый производства компании Soledo;
  • Soledo ընկերության կծու չիլի սոուսը,
  • «Տետնուլդի» ընկերության չոր աջիկան։

Փորձաքննությունների տվյալներով` նշված արտադրանքներում գունավորիչներն առկա են ոչ մեծ քանակությամբ, սակայն դրանց սիստեմատիկ օգտագործումը կարող է հանգեցնել լուրջ առողջական խնդիրների` ընդհուպ մինչև ուռուցքաբանական հիվանդություններ։

«Սուդան» խմբի գունավորիչներն օգտագործում են մթերքին կարմիր երանգ հաղորդելու համար։

armeniasputnik.am