Ծառ և թռչուններ: Ռեալիստ եք: Երբեք չեք չափազանցնում իրադարձությունները, գիտեք, որ երբեմն իսկապես բարդ է լինում: Չեք սիրում ճախրել երկնքում, նախընտրում եք փաստեր: Այդպիսի մոտեցումը հնարավորություն է տալիս հասնել ձեր առաջ դրված նպատակներին:
Սակայն սա երբեմն հյուծում է ձեզ: Հիշեք՝ երբեմն հարկավոր է երազել: Այդ կերպ ավելի հեշտ կլինի ծրագրել գործողությունները: Աշխատասեր եք, նպատակասլաց, բայց երբեմն հարկավոր է նաև թույլ լինել:
Մարդու դեմք: Երբեմն չափազանցնում եք իրադարձությունները: Հաճախ իրականությունն այնպիսին չէ, ինչպես ձեզ թվում է: Մի մոռացեք ձեր պատկերացումները համադրել փաստերի և իրադարձությունների հետ:
Այս ամենի դրական կողմն այն է, որ փորձում եք աշխարհը տարբեր կողմերից դիտարկել, ինչը հնարավորություն է տալիս տեսնել հեռանկարները: Մի մոռացեք հավասարակշռություն պահպանել իրականության և երազանքների միջև:
Նյութը greatpicture.ru-ից հրապարակման պատրաստեց 168.am-ը