«Կամ հրապարակավ ներողություն խնդրի էդ տղուց, ասա՝ ղալաթ եմ արել, կամ էլ մի հատ 50 ցույց տվեք ինձ». Գուրգեն Եղիազարյանը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

«Կամ հրապարակավ ներողություն խնդրի էդ տղուց, ասա՝ ղալաթ եմ արել, կամ էլ մի հատ 50 ցույց տվեք ինձ». Գուրգեն Եղիազարյանը՝ Նիկոլ Փաշինյանին

«Ասել եմ քեզ մի անգամ՝ քո անունը դնելու եմ «50-50»՝ մինչև չհայտնաբերես Սաշիկի 50-50-ը: Դու Սաշիկի 50-50-ի վրա ես մարդ դարձել, քաղաքական գործիչ դարձել. Էն, որ ընդդիմադիր էիր քեզ կերտում, էդ 50-50-ի վրա էիր քեզ կերտում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ վարչապետին դիմեց քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը:

Գ. Եղիազարյանը համոզված է, որ նման հայտարարությունների համար կամ պետք է ներողություն խնդրել, կամ ցույց տալ «50-50»-ի մի օրինակ. «Կամ հրապարակավ ներողություն խնդրի էդ տղուց, ասա՝ ղալաթ եմ արել, կամ էլ մի հատ 50 ցույց տվեք ինձ: Ասում ես՝ էդ 50-ը 30 միլիոն դոլարն է, բա ինչի՞ բյուջե չես տարել, ո՞վ է լափել էդ երեսուն միլիոնը:

Ո՞ւր է էդ երեսուն միլիոն դոլարը. իրենց փայ Սիլվան իրենց սպասելու է:

Հիմա խոսում է շնաձկան կոտլետից ու տոլմայից.  պետք չի դրանից խոսել, դրա մասին խոսող կլինի, չմտածես»:

Զարուհի Դիլանյան

 



Նման նյութեր