17 արտահայտություն, որ կսովորեցնեն գումար վաստակել և կյանքից ստանալ ամեն ինչ
Advertisement 1000 x 90

17 արտահայտություն, որ կսովորեցնեն գումար վաստակել և կյանքից ստանալ ամեն ինչ

Խելացի մարդիկ նրանք են, ովքեր աշխատում են իրենցից ավելի խելացի մարդկանց հետ:

Հարուստ հայրիկը գտնում էր, որ «ես չեմ կարող ինձ դա թույլ տալ» բառերը զրկում են մարդուն մտածելու ընդունակությունից: Իսկ «ինչպե՞ս ես կարող եմ դա ինձ թուjլ տալ» հարցը ստիպում է ուղեղին մտածել և գտնել պատասխաններ:

Այսօր գլխավոր հարստությունն ինֆորմացիայի մեջ է: Եվ ամենահարուստ մարդը նա է, ով տիրապետում է ամենաժամանակակից ինֆորմացիային:

Փոքր մասշտաբներով մտածողն ընդունակ չէ մեծագույն գործերի:

Գործողությունը միշտ հաղթում է անգործությանը:

Ես խորհուրդ եմ տալիս երիտասարդներին փնտրել այն աշխատանքը, որի ժամանակ նրանք ինչ-որ բան կսովորեն, այլ ոչ թե այն, որտեղ նրանք միայն աշխատավարձ կստանան:

Մարդու ուժը կենտրոնանալու կարողության մեջ է:

Լսելը շատ ավելի կարևոր է, քան խոսելը:

Արեք ավելի շատ, քան Ձեզանից սպասում են: Մի վախեցեք ավելորդ մղոն անցնել: Լավի և գերազանցի միջև տարբերությունը ձևավորում է մի փոքր լրացուցիչ ջանքը:

Ձեր առջև դրեք կոնկրետ նպատակներ: Դուք գո՞լ եք խփում, թե՞ միայն պաշտպանում եք Ձեր դարպասները:

Աշխատեք ավելի խելացի, այլ ոչ թե՝ ավելի ինտենսիվ: Մտածեք. ի՞նչ ձևով կարելի է խնդիրն ավելի լավ կատարել:

Միտքը զարգացնելու ամենահիասքանչ եղանակներից մեկն ընթերցանությունն է: Հիշեք՝ լիդերները շատ են կարդում:

Երբեմն մեզ թվում է, որ ենթարկվելով բնազդին՝ մենք ինչ-որ բան կորցնում ենք: Իսկ Դուք երբևէ մտածե՞լ եք այն մասին, թե ի՞նչ եք կորցրել, երբ չեք լսել նրան:

Մարդը, ով հիմնադրել է IKEA-ն, բաժանում է իր ամբողջ օրը 10 րոպեանոց հատվածների: Ահա ինչ է նա ասում. «Եթե 10 րոպեն անցել է, ապա՝ արդեն անվերադարձ: Բաժանիր կյանքդ 10 րոպեանոց մասերի և թույլ մի տուր, որ նույնիսկ ակնթարթը կորչի»:

Բիզնեսը կենսակերպ է և ուղղակի զարմանալի է, որ այդքան քիչ գործարարներ են խոսում իրենց գործերի մասին ընտանիքում:

Ես վստահ եմ, որ աշխատանքը պետք է համադրել զվարճանքների հետ: Պետք է կարողանալ ուրախանալ, այլ ոչ թե աշխատանքը համադրել անհանգստության և սթրեսի հետ:

Կյանքը տրվում է 1 անգամ, և այդ շանսից պետք է առավելապես օգտվել:

Պատրաստեց Անի Գաբուզյանը