Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ամուլսարն ու «Իմ քայլը» դաշինքը, կամ Իշխանությունը «խուճապի» մեջ է
Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակը առաջին ու շատ վտանգավոր ճաքերն է առաջացնելու իշխանության ճամբարի բոլոր հատվածներում (գործադիր, օրենսդիր, կուսակցական ակտիվ և այլն): Երեկվանից սկսած անկասելի պրոցեսը հուշում է, որ ԱԺ «Իմ քայլը» ֆրակցիայում նվազագույնը պառակտման գործընթաց է սկսելու, իսկ առավելագույնը ֆրակցիան կորցնելու է իշխանության վերահսկողական փաթեթը, ինչն էլ իր հերթին կարող է հանգեցնել վարչապետի պաշտոնանկությանը:
Միամտություն է կարծել, որ իշխող ֆրակցիայից կլինեն մանդատը վայր դնող պատգամավորներ, քանզի ուրիշի հեղինակությամբ մանդատ վերցնելու պատրաստ մարդը դրանից երբեք չի հրաժարվի:
Իշխանական ճամբարի կարկառուններից Արսեն Խառատյանը օրինակ ֆեյսբուքում արդեն հուշել է թե ինչ կարող են անել. «Աժ «Իմ քայլը» խմբակցության այն անդամները, որոնք դեմ են Ամուլսարի հանք դառնալուն, կարող են օրինակ կանաչների անկախ պատգամավորական խումբ ստեղծել»: Խառատյանը փաստացի ֆրակցիայի պառակտման ճանապարհային քարտեզ է առաջարկում, որը բնականաբար կոնկրետ աշխարհաքաղաքական շահեր սպասարկող ակունքներ ունի:
Նույն ձևով Սորոսականների թևն է ակտիվացել և փորձում է «հանրային» ճնշման տակ քաղաքական պրոցեսի իմիտացիա անել ընդդեմ Փաշինյանի և «Իմ քայլից» «իր փայը» պոկել: Կարկառուն սորոսականները սկսել են հեգնական և սպառնալից գրառումներ անել այն պատգամավորների հասցեին, որոնք դեմ չեն արտահայտվում հանքի շահագործմանը:
Փողոցում ակտիվացել են ահաբեկչական խմբակներն ու սորոսական «բնապահպանները», որը պակաս վտանգավոր չէ Փաշինյանի համար, հաշվի առնելով ֆրակցիայում պառակտման բարձր հավանականությունը:
Կարճ ասած, ներիշխանական «քամինգ աութը» պիկի ա հասնում ու շատ շուտով Փաշինյանը կարող է մնալ իր ֆրակցիայում փոքրամասնության դերում: Փաշինյանի ներիշխանական հակառակորդների մարտավարությունը ուրվագծվում է, իսկ Փաշինյանն այդ մարտավարությանը հակադրելու արդյունավետ, բայց խաղաղ (առանց ռեպրեսիաների) տարբերակներ շատ քիչ ունի կամ ընդհանրապես չունի:
Էնդշպիլը հետաքրքիր է լինելու, բայց մեկ ա՝ ես սպասում եմ զենքով փողոց դուրս եկած Ստյոպա Սաֆարյանին»:
Ամուլսարն ու «Իմ քայլը» դաշինքը, կամ Իշխանությունը «խուճապի» մեջ էԱմուլսարի շուրջ ստեղծված իրավիճակը առաջին ու շատ…
Gepostet von Narek Samsonyan am Dienstag, 20. August 2019