Մանրամասներ են հայտնի դարձել Cessna 680 Citation Sovereign մասնավոր ինքնաթիռի մասին, որն արքայազն Հարրին և և նրա կինը՝ Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը, օգտագործել են արձակուրդից վերադառնալու համար: Ինքնաթիռի ինտերիերի տեսագրությունը հրապարակել է The Sun-ը:
Ինքնաթիռի սալոնում տեղադրված է 12 կաշվեպատ բազկաթոռ, որոնցից յուրաքանչյուրն ունի անհատական փայտե սեղանիկ: Բազկաթոռները պտտվում են իրենց առանցքի շուրջը, իսկ թիկնակները կարելի է թեքել 90 աստիճանով՝ ստեղծելով մահճակալի նմանություն: Ինքնաթիռում կա Wi-Fi, ժամանցի համակարգի անհատական դիսփլեյներ և վարդակներ գաջեթների լիցքավորման համար: Սալոնի առջևի մասում գտնվում է բարը: Ինքնաթիռի ամենաբարձր արագությունը ժամում շուրջ 800 կիլոմետր է: Օդանավի վարձակալումը 20 հազար ֆունտ ստեռլինգի չափով վճարել է սըր Էլթոն Ջոնը, ֆրանսիայում որի առանձնատանը հանգստացել են արքայազնը, դքսուին և նրանց որդի Արչին:
Դրա համար Մեգան Մարքլը քննադատության Է ենթակվել շրջակա միջավայրի նկատմամբ անպատասխանատվության համար: 11 օրում դքսուհին չորս թռիչք է կատարել մասնավոր ինքնաթիռներով, որոնք յուրաքանչյուր փոխադրված ուղևորի հաշվով մթնոլորտ են արտանետում յոթնապատիկ ավելի ածխածնի երկօքսիդ, ինչը հանգեցնում է ջերմոցային էֆեկտի: