Սուրիկ Խաչատրյանը Փարիզում է, կոմայի մեջ. Սեյրան Սարոյան (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Սուրիկ Խաչատրյանը Փարիզում է, կոմայի մեջ. Սեյրան Սարոյան

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը Փարիզում վիրահատվել է և շատ վատ վիճակում է։ Այս մասին Էջմիածնում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ նախկին պատգամավոր Սեյրան Սարոյանը։ Նշենք, որ Սուրիկ Խաչատրյանի ու Սեյրան Սարոյանի միջև բարեկամական (քավոր-սանիկ) հարաբերություններ կան:

«Սուրիկ Խաչատրյանը Եվրոպայում է, սրտի շատ ծանր վիրահատություն է տարել, շատ վատ վիճակում է, թողեք էդ մարդն իրա մահով մեռնի, գործ չունեք, մեղք ա, մինչև հիմա կոմայից էլ դուրս չի եկել իմ իմանալով։ Սրտի կլապանը մի անգամ փոխել էին՝ ատկազ էր արել, լավ ա՝ Փարիզում էր եղել»,- ասաց Սարոյանը:

Զարուհի Դիլանյան