
Հեղափոխությունից հետո վարչապետ Փաշինյանը առաջինը նշանառության տակ վերցրեց օլիգարխներին, որոնք իր խոսքով՝ թալանել էին երկիրը: Նրանց շարքում իր անսասան տեղն էր զբաղեցնում տրանսպորտի նախկին նախարար, Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը:
Այդ մասին Փաշինյանն է անուղղակիորեն խոսել՝ հայտարարելով Երեւանի կենտրոնում 250 անշարժ գույքի մասին, որը պատկանում է մեկ մարդու: Բեգլարյանի անունը շոշափվում է նաեւ Հյուս-հարավի չարաշահումների դեպքով: Ինչեւէ, մեզ հաջողվել է պարզել, որ Բեգլարյանը Նիկոլի մոտ իր հարցերը լուծել է, նրանից պահանջել են 30-40 մլն դոլար:
Իսկ նոր իշխանությունների հետ լեզու է գտել շնորհիվ իր եղբոր ու ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի, ինչպես նաեւ եղբոր եւ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի ջերմ հարաբերությունների շնորհիվ: