Զինված տղամարդը ավտոբուսի ուղևորների է պատանդ վերցրել Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում: Այդ մասին օգոստոսի 20-ին հայտնել է Globo հեռուստաալիքը:
Նրա տվյալներով՝ ավտոբուսի վրա հարձակումը տեղի Է ունեցել վաղ առավոտյան 13 կիլոմետր երկարությամբ Ռիո-Նիտերոյ կամրջին: Ինչպես հայտնել են ոստիկանության ներկայացուցիչները, ավտոբուսի գրավման պահին դրանում եղել է 17 մարդ, որոնցից վեցն արդեն ազատ են արձակված:
Նախնական տեղեկատվության համաձայն, հարձակվողը ռազմական ոստիկանության սպա է: Հանցագործը զինված Է ատրճանակով և Էլեկտրաշոկերով, ինչպես նաև ունի բենզինով լցված կանիստր:
Իրավապահ մարմինների աշխատակիցները, որոնք ժամանել են միջադեպի վայր, բանակցություններ են վարում տղամարդու հետ, որն սպառնում է «բենզին լցնել ավտոբուսի» վրա և հրկիզել այն: Հեռուստաալիքը չի ճշտում, թե հարձակվողն առաջադրել է արդյոք որևիցե պահանջ:
Միջադեպի վայրում են գտնվում հատուկ նշանակության ուժեր և շտապօգնության բրիգադներ: Կամրջի վրա երթևեկությունը երկու կողմից փակված է, առաջացել է հսկայական խցանում: