Մոսկվա–Փարիզ չվերթն իրականացնող Air France–ի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Մոսկվա–Փարիզ չվերթն իրականացնող Air France–ի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել. armeniasputnik.am

Air France ընկերության ինքնաթիռը, որն իրականացրել է Մոսկվա-Փարիզ չվերթը, արտակարգ վայրէջք է կատարել Լյուքսեմբուրգում։ Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հաղորդել է ավիափոխադրողի մամուլի ծառայության աշխատակիցը։

Նշվում է, որ հրամանատարը որոշում է կայացրել արտակարգ վայրէջք կատարել արգելակման համակարգի հետ կապված ծանուցման պատճառով։

«Հնարավոր է, որ դա կեղծ ծանուցում է եղել, բայց, ելնելով անվտանգության նկատառումներից, անձնակազմն ամեն դեպքում որոշել է վայրէջք կատարել»,- հավելել է Air France-ի ներկայացուցիչը։

Տեխնիկական ստուգումներից հետո օդանավը շարունակել է թռիչքը։

armeniasputnik.am



Նման նյութեր