Հրաշագործ ֆիկուսը
Advertisement 1000 x 90

Հրաշագործ ֆիկուսը

Ֆիկուսն ամենաօգտակար տնային բույսերից մեկն է: Այն շատ լավ մաքրում է օդը և դրական ազդեցություն է ունենում ինքնազգացողության վրա: Ըստ Ֆեն-Շույի, եթե ուզում եք տանը լինի դրական մթնոլորտ, ապա պետք է զինվեք Ֆիկուս Բենջամինով:

Ֆիկուսն օգտագործում են հազի և մրսածության ժամանակ: Թուրմով բուժում են ռևմատիզմ, արթրիտ:

Հոդերի բուժման համար պետք կգա. ֆիկուսի տերև, 80 մլ օղի: Պատրաստման եղանակը՝

Մսաղացով մանրացնել ֆիկուսի տերևը, վրան ավելացնել օղի, կափարիչով ծածկել: Մութ և սառը վայրում պահել 14 օր: Քամել, լցնել մուգ ապակիով շշի մեջ և պահել սառը վայրում:

Քնելուց առաջ հարկավոր է աղով տաք լոգանք ընդունել, ապա թուրմը քսել հոդերին: Վրայից փաթաթել բրդյա շալ: Գործողությունը անհրաժեշտ է կատարել 7 օր: