ՉԺՀ-ի իշխանությունները պետք է ապահովեն Չինական մեծ պատի պահպանությունը, որն ազգի գլխավոր խորհրդանիշներից մեկն է: Այդ մասին, ինչպես օգոստոսի 21-ին WeChat սոցիալական ցանցում հայտնել է Չինաստանի կոմկուսի պաշտոնական պորտալը, հայտարարել է ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը:
«Չինական մեծ պատը, ինչպես և Յանցզի ու Խուանխե գետերը, չին ազգի կարեւոր խորհրդանիշն է: Դա մեր ժողովրդի ոգու կարևոր դրսևորումն է,- ընդգծել է նա երկրի հյուսիս-արեւմուտք կատարած տեսչական ուղևորության ընթացքում:- Մենք ամենայն ուշադրությամբ պետք է վերաբերվենք մեր պատմամշակութային ժառանգությանը, պաշտպանենք այդ անսպառ հոգևոր աղբյուրը»:
Չինաստանի ղեկավարն այցելել է Գանսուի նահանգ, որտեղ գտնվում են համաշխարհային ճանաչում ունեցող այդ պաշտպանական կառույցի ամենահին հատվածները: