Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սորոսական Արսեն Խառատյանը Թբիլիսիից կոչ է անում ԱԺ «Իմ քայլը» դաշինքի սորոսական պատգամավորներին դուրս գալ խմբակցությունից և առանձին՝ կանաչների (ես կասեի երկնագույնների) խմբակցություն հիմնել:
Ըստ էության սա սեփական թիմը և առաջնորդին դավաճանելու, ուրանալու կոչ է:
Ըստ էության սա այն է, ինչի մասին ՎԵՏՕ-ի թիմը դեռ ամիսներ առաջ բարձրախոսով զգուշացնում էր:
Սորոսական պատգամավորները և պաշտոնյաները հլու հնազանդ ենթարկվում են Լարիսա Մինասյանին: Նրանք իրենց տիրոջ առաջին իսկ հրահանգի դեպքում փութաջանորեն կծախեն Նիկոլ Փաշինյանին և նրա հեղափոխական սկզբունքները:
Սորոսականները սիրում են հերոսացնել դավաճաններին և հակառակը՝ նսեմացնել սկզբունքային, պետությանը և քաղաքական թիմին նվիրված մարդկանց:
Հիշեցնեմ որ սորոսականների սիրելի գործիքներն են սուտը, կեղծիքը, խարդախությունը, բռնությունը…
Սորոսականները միայն մեկ աստված ունեն՝ դոլարը»:
Սորոսական Արսեն Խառատյանը Թբիլիսիից կոչ է անում ԱԺ «Իմ քայլը» դաշինքի սորոսական պատգամավորներին դուրս գալ…
Gepostet von Narek Malyan am Dienstag, 20. August 2019