
Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կոչ, հորդոր, եթե կուզեք` նախազգուշացում Նիկոլ Փաշինյանին
Պարոն Փաշինյան,
ներկայումս դուք լուրջ ներքաղաքական խնդիրների առաջ եք կանգնած: Ձեր թիմում ունեք պառակտման և դրա հետևանքով իշխանությունը կորցնելու լուրջ վտանգ:
Լավ գիտեք, թե իշխանությունը կորցնելուց հետո որտեղ եք հայտնվելու և թե ինչ երկար ժամկետով: Չնայած դուք էլ լավ գիտեք, որ իշխանությունը կորցնելը ժամանակի հարց է Ձեր պարագայում, այնուամենայնիվ, հնարավորություն ունեք այդքան անցանկալի իրավիճակը առժամանակ առկախելու: Դրա համար պետք է ՀՐԱԺԱՐՎԵՔ Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելու հեռանկարից:
Նիկո՛լ (որպես երբեմնի ավագ ընկեր), հեռու մնա Կոնվենցիան վավերացնելու մտքից, հարգի ընտանիքի գաղափարն ու երկիրը զերծ պահի դրա տակ թաքնված ականներից, այլապես պատմության մեջ մնալու ես, որպես պետության հիմքերը սասանած և հասարակության արժեքային համակարգը այլախեղած դավաճան:
Գիտեմ կարդալու ես, գիտեմ մտածելու ես և հուսով եմ հետևությունդ էլ կլինի գրառմանս ոգուն համարժեք:
Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելու փորձ անելու դեպքում խոստանում եմ, որ իշխանությունդ կորցնելու ես և կորցնելու ես համաժողովրդական ցասման արդյունքում:
Հավատա, վերջին օրերին իմ շփումները քաղաքացիների և քաղաքացիներին կոնսոլիդացնելու պատրաստ նախաձեռնությունների հետ անխուսափելի են դարձնում վերոգրյալ կանխատեսումս:
Հեռու մնա ԼԳԲՏ ակտիվիստի և/կամ պասիվիստի պիտակը հավիտյանս ճակատիդ դաջելու հեռանկարից, առանց այդ էլ բազմաթիվ այլ պիտակներ ես վաստակել: Հավատա, Կոնվենցիան վավերացնելուդ փորձի հետևանքները Ամուլսարի համեմատ, այլաբանորեն ասած` «բլուր» են թվալու:
Լայնախոհություն և վճռականություն եմ մաղթում»:
https://www.facebook.com/samsonyan.narek/posts/2576016222461520