«Արմեն Ամիրյանը կգնի մի փունջ վարդ, կգնա ՀՀԿ-ի գրասենյակ, զանգը կտա, Գալուստը դուռը կբացի, կգրկախառնվեն…»
Advertisement 1000 x 90

«Արմեն Ամիրյանը կգնի մի փունջ վարդ, կգնա ՀՀԿ-ի գրասենյակ, զանգը կտա, Գալուստը դուռը կբացի, կգրկախառնվեն…»

Ֆեյսբուքյան օգտատեր Համլետ Կիրակոսյանը գրում է. «Ապրիլին Արմեն Ամիրյանը կգնի մի փունջ վարդ, կգնա ՀՀԿ-ի գրասենյակ, զանգը կտա, Գալուստը դուռը կբացի, կգրկախառնվեն, կզգան մեկմեկու սրտի թրթիռները, և Արմենը Գալուստի ականջին կշշնջա՝ սիրելի՛ս, ես ամբողջապես այլևս ՀՀԿ-ինն եմ և իմ ժամանակի մեծ մասը հատկացնելու եմ ձեզ:

Իսկ մինչ այդ՝ Արմեն Ամիրյանին թողեք մինչև ապրիլ ապրի, ի՞նչ եք ուզում իրենից… Ինքն է ասել դա….

Ասել է լրագրողների հետ հանդիպմանը, ասել է, որ ինքը դեռ ժամանակ ունի ընտրություն կատարելու համար՝ դառնալ հանրապետական, թե՞ ոչ: Բայց նրա խոսքից հասկացվում է, որ հակված է դառնալու, քանի որ, իր խոսքով, պետության նոր կառավարման համակարգի առանձնահատկությունն է այդպիսին, քանի որ պետությունը խորհրդարանական է, ապա նախարարներն էլ պետք է քաղաքական պատասխանատվություն ստանձնեն, մանավանդ որ գաղափարապես մոտ է կանգնած հանրապետական կուսակցությանը ու այն վարկաբեկված ու օլիգարխիկ չի համարում:

Ահա այսպիսի հանրապետական-ծաղկեփնջային բաներ…»:



Նման նյութեր