
Արթուր Դանիելյանի հրապարակումը.
«Սորոսը մտավ Արցախ: Ընդ որում դա արվեց մեր և ձեր հարկերի հաշվին: Այսօր ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել 33 մլն դրամ տրամադրել երկու Սորոսական հիմնարկներին որպեսզի նրանք գործունեություն ծավալեն Արցախի Հանրապետությունում: Ուղղակիորեն Սորոսը և իր հովանավորները դա չէին կարող անել քանի որ չէին ճանաչում Արցախը ու շարունակելու են չճանաչել, սակայն դա արդեն խոչընդոտ չի լինի այնտեղ գործելու համար: Մինչ օրս Արցախը այն բանի օրինակն էր թե ինչի կարելի էր հասնել եթե իշխանությունները ստիպված չլինեին ներքին դաշտում մարտեր տանեն օտարերկրյա դեսպանատների ու հիմնադրամների դեմ:
Կարելի է նաև կանխատեսել որ Արցախի Հանրապետությունը, որը վերջին տասնամյակում ՀՆԱ-ի աճի համաշխարհային բոլոր ռեկորդները խփել էր շուտով կխորտակվի «ժողովրդավարության» խավարի մեջ: Ու եթե տվյալ պահին այնտեղ մեկ շնչին հասնող բյուջեն ու ՀՆԱ-ն էականորեն բարձր են ոչ միայն Հայաստանից այլ նաև տարածաշրջանի բոլոր երկրներից, ապա Սորոսենց մուտքից հետո նրանք շատ արագ կգան կհասնեն Շիրակին…
Հող հանձնելը այ սենց ա լինում, մնացածը ժամանակի հարց ա ու ինչպես հայաստանցիք իրենք իրենց ձեռքով 30 տարի քանդեցին սովետի կողմից իրենց նվիրված պետությունը, այդպես էլ արցախցիք մի քանի տարվա ընթացքում կքանդեն իրենց պետությունը ԱՄՆ ու ԵՄ հատուկ ծառայությունների հսկման ներքո: Քայլառաստների դեմ պայքարը լոկ քաղաքական չէ, այն ազգային ազատագրական է և պետք է շարժվի հենց ազգային ազատագրական կանոններով:
Հ.Գ. Ծռերին ու իրենց ֆանատներին ջերմ ողջույններ: 800 հեկտար թե բա…»: