Ֆինլանդիայի կրթական համակարգը համարվում է լավագույններից մեկն աշխարհում։ Ըստ վարկանիշի՝ կրթության բնագավառում այն համարվում է ամենահեղինակավորներից մեկը։
Սակայն տեղի իշխանությունները չեն բավարարվում մրցանակներով և որոշել են դպրոցական համակարգում իրական հեղափոխություն կատարել, որն իր ավարտին կհասնի 2020 թ.։
Պետական գործիչները ցանկանում են չեղարկել դպրոցական առարկաները. այժմ դպրոցներում չեն լինի ֆիզիկայի, մաթեմատիկայի, գրականության, պատմության և աշխարհագրության դասեր։
Առանձին առարկաների փոխարեն դպրոցականները կուսումնասիրեն իրադարձություններ և երևույթներ՝ միջառարկայական ֆորմատով։ Այսպես, օրինակ, Երկրորդ համաշխարհային պատերազմը կուսումնասիրվի պատմության, աշխարհագրության և մաթեմատիկայի տեսանկյուններից։
Իսկ «Աշխատանք սրճարանում» կուրսն ուսումնասիրելիս աշակերտները ընդհանուր գիտելիքներ կստանան անգլերենի, տնտեսագիտության և հաղորդակցության բնագավառներում։
Նման համակարգը կներդրվի 16-ից բարձր տարիք ունեցող բարձր դպրոցականների համար։ Աշակերտը ինքն է ընտրելու՝ որ թեման կամ որ երևույթն ուսումնասիրել՝ ելնելով իր հետագա կյանքի մասին պատկերացումներից։
Այդ եղանակով դեռայասները ֆիզիկայի և քիմիայի ամբողջական կուրսերը չեն ուսումնասիրի և չեն հարցնի. «Ինչի՞ս է պետք գալու սա» կամ «Ինչու՞ եմ ես սա սովորում»։
Այսպես, անգլիական գրականությունն ու ֆիզիկան արդեն իսկ չեղարկել են Հելսինկիի մի շարք դպրոցներում։ Դրանց փոխարեն երեխաներին ուսուցանում են թեմաներ և իրադարձություններ։ Համարվում է, որ այս եղանակով երեխաներն ընդհանուր գիտելիքներ կստանան շրջակա աշխարհի մասին։
Օրինակ՝ Եվրամիությունն ուսումնասիրելու շրջանակներում աշակերտների համար լեկցիաներ կկարդան պատմության, քաղաքականության, աշխարհագրության և օտար լեզուների բնագավառներում։
Հելսինկիի մանկավարժների մոտ 70%-ն արդեն իսկ վերապատրաստում է անցել և նրանց աշխատավարձներին բարձրացում է սպասվում։