
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Ջերմուկ: ՀՀ վարչապետը «Ֆեյսբուք»-ի իր էջում լուսանկար է հրապարակել ուղղաթիռից, որին կից կատարել է հետևյալ գրառումը. «Գնացինք Ջերմուկ»:
Լուսանկարից պարզ է դառնում, որ ՀՀ վարչապետին ուղեկցում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: