Huawei չինական հեռահաղորդակցական ընկերությունն օգոստոսի 23-ին ներկայացրել Է Ascend 910 պրոցեսորը, որը հանդերձած Է արհեստական ինտելեկտի տեխնոլոգիաներով, ինչպես նաեւ MindSpore նոր ծրագրային ապահովումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը:
Նրա տվյալներով՝ Ascend 910-ի ստեղծումը «ընկերության գործունեության ընդլայնումն Է արհեստական ինտելեկտի սեկտորում», ինչպես նաեւ «քայլ՝ Միացյալ Նահանգների կողմից ճնշման պայմաններում սեփական պրոցեսորների մշակման բնագավառում»:
ԱՄՆ-ի առեւտրի նախարարությունը մայիսի 17-ից Huawei-ը սեւ ցուցակում Է ներառել ազգային անվտանգության սպառնալիքի պատճառով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: