ArmDaily.am-ի տեղեկություններով՝ երեկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում վարչության նիստ է գումարվել։ Այն անցել է բավականին լարված մթնոլորտում։ Նիկոլ Փաշինյանը ահավոր զայրացած է եղել նրանց վրա, ովքեր դեմ են խոսում Ամուլսարի հանքի շահագործմանը, ու խնդրել է փոխանցել կուսակցության այն անդամներին, ովքեր դեմ են խոսում կամ առհասարակ լռում են Ամուլսարի հանքի շահագործման թեմայով։ «Կարո՞ղ է այս ԱԺ-ն ցրվի, նոր Աժ հավաքվի»,-ասել է նա։







