Թեյլոր Սվիֆթը ներկայացրել Է Lover նոր ալբոմը, ինչպես նաեւ հոլովակ՝ խորագրային կոմպոզիցիայի համար: Սկավառակում տեղ Է գտել 18 թրեք: «Այս ալբոմը սիրո տոն Է՝ բոլոր դժվարություններով, հանգստավետությամբ եւ քաոսով հանդերձ»,- գրել Է երգչուհին Instagram-ում:
Նա հավելել Է, որ շատ Է հպարտանում իր աշխատանքով:
Ալբոմն ունկնդրելու համար հասանելի Է «Յանդեքս: Երաժշտություն» ծառայությունում: Ավելի վաղ տեղեկացվել Է, որ Թեյլոր Սվիֆթը, Forbes հանդեսի վարկածով, գլխավորել Է աշխարհի 100 ամենաբարձր վարձատրվող աստղերի վարկանիշը: Մեկ տարում նա վաստակել Է մոտավորապես 185 մլն դոլար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: