Jamiroquai խումբը սկսեց իր գոյությունն այն բանից հետո, երբ խմբի վոկալիստ և երգերի հեղինակ Ջեյ Քեյը թողարկեց առաջին սինգլը՝ «When You Gonna Learn?»-ը 1992-ին։ Երգն այնքան սիրվեց բրիտանացիների կողմից, որ Sony լեյբլը պայմանագիր կնքեց երաժշտի հետ 8 համատեղ ալբոմների համար։
Առաջին ալբոմը թողարկելու համար էլ Ջեյ Քեյը հավաքեց մի խումբ, որի անդամներն էին Թոբի Սմիթը – ստեղնաշարային գործիքներ, Սթյուարտ Էնդեր – բաս կիթառ, Նիկ Վան Գելդեր – հարվածային գործիքներ, Dj D-Zire – դի ջեյ և Ուոլիս Բյուքենեն – դիդջերիդու։
Ջազ-ֆանք, ահա այսպիսի անվանում ստացավ այն երաժշտությունը, որ ստեղծեցին տղաները։
Խումբը թողարկել է 7 ալբոմ, որոնք վաճառվել են 30 մլն-ից ավել օրինակով, ստացել են ամենահեղինակավոր երաժշտական մրցանակները, իսկ նրանց Travelling Without Moving ալբոմը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես ֆանք ոճում ամենավաճառված ալբոմ։
Ավելի մանրամասն՝ vnews.am