Զոդի կամրջի մոտ վթարից տուժած 28-ամյա Գագիկը դուրս է գրվել, իսկ 37-ամյա Ռուզաննան երկուշաբթի օրը դուրս կգրվի. news.am
Advertisement 1000 x 90

Զոդի կամրջի մոտ վթարից տուժած 28-ամյա Գագիկը դուրս է գրվել, իսկ 37-ամյա Ռուզաննան երկուշաբթի օրը դուրս կգրվի. news.am

Երևան-Երասխ ճանապարհին հուլիսի 6-ին տեղի ունեցած ողբերգական վթարից  տուժած 28-ամյա Գագիկ Ղուկասյանը դուրս է գրվել հիվանդանոցից, իսկ  Ռուզաննա Հակոբյանը երկուշաբթի օրը դուրս կգրվի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Երևանի Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն ԲԿ բուժական գծով փոխտնօրեն Կարինե Բաբայանը:

Նա նշեց, որ մոտ 1.5 ամիս բուժումից հետո հիվանդների վիճակը գնահատվում է բավարար:

Նշենք, որ 37-ամյա Ռուզաննա Հակոբյանը և 28-ամյա Գագիկ Ղուկասյանը Սուրենավան գյուղից են:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 6-ին, ժամը 15:15-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզում` Զոդի կամրջի վրա, տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել է երեք ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Պարզվել է, որ Զոդի կամրջի վրա բախվել են «Toyota», «ՎԱԶ-2106» և «ԳԱԶել» մակնիշների ավտոմեքենաները:

Պատահարի հետևանքով մահացել է 6 հոգի, 13 քաղաքացի հոսպիտալացվել էր։

Վթարից 4 օր անց հիվանդանոցում մահացել էր նաև 20-ամյա Ծաղիկ Համբարձումյանը:

news.am



Նման նյութեր