
Մոսկվայի օդանավակայաններում 31 չվերթ հետաձգվել է, 12-ն էլ չեղարկվել: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին, հղում անելով Яндекс.Расписание ծառայությանը:
Ծառայության տվյալներով, Մոսկվայի ժամանակով 07:45-ին Վնուկովո օդանավակայանում հետաձգվել է 6 չվերթ, 2-ը՝ չեղարկվել: Դոմոդեդովոյում 25-ը հետաձգվել է, 10-ը՝ չեղարկվել:
Ժուկովսկի և Շերեմետևո օդանավակայաններում չեղարկված և հետաձգված չվերթներ չկան: