«Հասկացա, որ ինձ որևէ բան չպետք է կոտրի»․ Սյուզաննա Մելքոնյանը՝ սպասվող նորության ու երաժշտական միջազգային մրցույթում իր մասնակցության մասին. life.tert.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Հասկացա, որ ինձ որևէ բան չպետք է կոտրի»․ Սյուզաննա Մելքոնյանը՝ սպասվող նորության ու երաժշտական միջազգային մրցույթում իր մասնակցության մասին. life.tert.am

Երգչուհի Սյուզաննա Մելքոնյանն այս օրերին գտնվում է Ռումինիայում։ Երգչուհին այնտեղ այս մասնակցելու է ռումինական երգի միջազգային փառատոնին՝ «The Golden Stag Festival»-ի, որտեղ նախկինում մասնակցել ու հաղթել են Խուլիո Իգլեսիասն ու Քրիստինա Ագիլիերան։
Մրցութային երկու օրերին ընթացքում մասնակիցները ներկայանալու են նախ ռումինական որևէ հայտնի ստեղծագործությամբ, ապա միջազգային հիթով։

Մինչ գլխավոր փորձի մեկնարկը Tert.am Life-ը զրուցել է Սյուզաննայի հետ։ Վերջինս նշեց, որ ինքն այս մրցույթին մասնակցելու ցանկություն հայտնել է նաև նախորդ տարի, սակայն որպես Հայաստանի պատվիրակ 2018 թվականին ընտրվել է երգչուհի Ամալյա Մարգարյանը։

«Ճակատագրի բերումով, թե պատահականության սկզբունքով՝ «Միջազգային հիթ» խորագրի ժամանակ՝ մրցութային երկրորդ օրը, երգելու եմ Լարա Ֆաբիանի երգացանկից ինձ համար այցեքարտ դարձած Je suis Malade ստեղծագործությունը։ Մենք այդ անվանակարգի համար մի շարք ստեղծագորոծություններ էինք ուղարկել, սա ընտրվեց այդ մեկը»,- ասաց երգչուհին՝ հավելելով, որ փառատոնի նպատակն է իրենց մշակույթի շուրջը հավաքել տարբեր երկրներից մարդկանց։ Ըստ Սյուզիի այստեղ կարևորում են ռումինական երգի կատարումը։

Ամբողջությամբ՝ life.tert.am