Հայուհին, վախենալով Թրամփի հայտարարությունից, քաղաքացիություն է ստացել երկունքի ցավերի ժամանակ. armeniasputnik.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Հայուհին, վախենալով Թրամփի հայտարարությունից, քաղաքացիություն է ստացել երկունքի ցավերի ժամանակ. armeniasputnik.am

Լոս Անջելեսում 31-ամյա Տաթև անունով հայուհին ԱՄՆ քաղաքացիություն է ստացել երկունքի ցավերի ժամանակ։ Այս մասին գրում է Reuters–ը։

Նշվում է, որ երկրորդ երեխային սպասող կինը, երկունքի ցավեր է զգացել 114 տարբեր երկրների 3200 ներգաղթյալներին Ամերիկայի քաղաքացիություն շնորհելու ընթացակարգի ժամանակ։

14 տարեկանում Հայաստանից ԱՄՆ տեղափոխված կինը, անկախ ծանր վիճակից, հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել, մինչև նրան չկանչեն երդում տալու։ Արդյունքում ԱՄՆ շրջանային դատավոր Քորմաք Քարնին արագացրել է գործընթացը։

​Տաթևի խոսքով` նա վախենում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կխստացնի միգրացիոն օրենսդրությունը, այդ պատճառով որոշել է ռիսկի գնալ, անտեսել կոնֆերանսի դահլիճում ծննդաբերելու վախն ու մնալ հերթում կանգնած։ Սակայն շուտով պարզվել է, որ նա դեռ չի ծննդաբերում, և որ դրանք կեղծ նշաններ էին։

Նշվում է, որ Տաթևը նախկինում աշխատել է Կալիֆոռնիայի միջին դպրոցում որպես պատմության ուսուցչուհի։ Նա երկու տարեկան դուստր ունի։

«Ես չեմ ուզում, որպեսզի երեխաս խնդիրների բախվի, քանի դեռ այստեղ է մեծանում։ Այս երկիրը նրա համար պետք է տուն դառնա։ Եթե Թրամփին դուր չի գալիս այս ամենը, ապա ինչու ավելի արդյունավետ միգրացիոն քաղաքականություն չի վարում, որը կպարզեցնի այս գործընթացը և թույլ կտա մարդկանց այսքան սարսափներ չապրել», – ասել է Տաթևը` նշելով, որ անձամբ նրանից 17 տարի է պահանջվել գրին քարտ և քաղաքացիություն ստանալու համար։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է չեղարկել երկրում ծնվելու իրավունքով քաղաքացիություն ստանալը։ «Մենք լրջորեն ենք մոտենում այդ խնդրին։ Դուք հատում եք սահմանը, երեխաներ ունենում և շնորհավորում եմ, այժմ նա ԱՄՆ քաղաքացի է։ Դա անհեթեթ է», – ասել էր Թրամփը։

Միգրացիոն քաղաքականության խստացումը Թրամփի նախընտրական խոստումներից մեկն էր։ Ամերիկացիներին նյարդայնացնում է օրենսդրական այն հնարավորությունը, որը օտարերկրացիներին թույլ է տալիս գիտակցաբար գաղթել ԱՄՆ և երեխա ունենալ, ինչը նորածնին հնարավորություն է տալիս անմիջապես երկրի քաղաքացի դառնալ։

armeniasputnik.am