«Իմ ձայնը միշտ բարձր է լինելու և լսելի». Մարիամ Փաշինյան
Advertisement 1000 x 90

«Իմ ձայնը միշտ բարձր է լինելու և լսելի». Մարիամ Փաշինյան

Մարիամ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ինչ էլ տեսնեմ այս գրառման մեկնաբանություններում, մեկ է չեմ ջնջելու այս գրառումս, ու ոչ էլ փակելու եմ մեկնաբանությունները, քանի որ նույնիսկ 0,001% կապ չունեմ էն ամենի հետ, ինչ ասվում է: Գրեք ամենավերջին բառերը ու սարքեք ամենավերջ մեմերը, նկարներս ֆոտոշոփ արեք՝ ինչքան ցանկանում եք: Դա ինձ չի խանգարելու: Կջնջեի ու կփակեի, եթե մեկնաբանությունները ճիշտ լինեին:

Գրառման մեջ հստակ երևում է, որ խոսքս վերաբերվում է իրավիճակի խոցելիությունից ի շահ իրենց օգտվող խմբերին, քանի որ կան մարդիկ, ում չի հետաքրքրում ոչ բնությունը ոչ էլ տնտեսությունը, իրենց հետաքրքրում է հասարակակության մեջ ստեղծված անհամաձայնությունը, բայց իհարկե, խոսքը այսօր դարձել է շահարկումների ամենամեծ գործիքը, հետևաբար, բոլորը կողմերը կարող են օգտագործել իմ խոսքը այնպես, ինչպես հարմար է, օգտատերերը` ըստ իրենց տրամադրության, ֆեյսբուքյան ֆեյքերը` ըստ իրենց օրվա աշխատանքի հանձնարարության:

Ու մի շատ կարևոր բան. Իմ ձայնը այնքան բարձր ու կարևոր է, ինչքան որ ես այն լսելի եմ դարձնում: Ինչ իրավիճակում էլ լինեմ, իմ ձայնը միշտ բարձր է լինելու և լսելի: Չեմ վախենում սեփական կարծիք ունենալուց: Նախընտրում եմ ասել այն, ինչ մտածում եմ, թեկուզ եթե այն միանշանակ չի ընդունվելու, քան ասեմ այն, ինչին չեմ հավատում, բայց մեծամասնությունը ուզում է լսել:

Իսկ ֆոտոշոփերի, մեմերի ու ծաղրանքների վրա նույնիսկ ժամանակ չեմ ունենում նայել, էնպես որ, կարող եք շարունակել նույն ոգով:
Նաև, կարող եք շահարկել ու օգտագործել այս գրառումս»:

Ինչ էլ տեսնեմ այս գրառման մեկնաբանություններում, մեկ է չեմ ջնջելու այս գրառումս, ու ոչ էլ փակելու եմ…

Gepostet von Mariam Pashinyan am Freitag, 23. August 2019