
ArmDaily.am–ի տեղեկություններով այսօր առավոտյան ՔՊ-ի բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ գնացել են Ծաղկաձոր, որտեղ, կայքի տեղեկություններով, նախատեսվում է անցկացնել ժողով: Ժողովի ընթացքում քննարկվելու են բազմաթիվ ներքաղաքական թեմաներ՝ այդ թվում Ամուլսարը:
Կայքին հաջողվեց ճշտել, որ պաշտոնյաները Ծաղկաձոր են գնացել առանձին, որոնց թվում են նախարարները, Աժ-ի հանձնաժողովների նախագահները, փոխնախագահները: Ծաղկաձորում է լինելու նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: