մկհիտառ«ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Շախմատի միջազգային ֆեդերացիան իր լիազորությունների շրջանակներում նախաձեռնել է հետաքննություն՝ պարզելու, թե ում պատճառով է մեր շախմատիստուհին՝ Մարիա Գևորգյանը, զրկվել այս օրերին Թուրքիայում անցկացվող միջազգային մրցաշարին մասնակցելու հնարավորությունից:
Ուրախ եմ, որ ՖԻԴԵ-ի տարածած հայտարարության մեջ նաև անդրադարձ է արվել սպորտի առաքելությանն ու սկզբունքներին։
«ՖԻԴԵ-ն հիմնադրվել է «Մենք մի ազգ ենք» կարգախոսի գաղափարախոսությամբ. մենք մի ընտանիք ենք: Խտրականությունը, հիմնված ռասսայական, կրոնական, էթնիկ կամ ազգային հողի վրա, ոչ միայն դեմ է ՖԻԴԵ-ի քաղաքականությանը, այլ նաև սպորտի հիմնարար սկզբունքներին: Չե՛նք հանդուրժելու: Եթե հետաքննությունը պարզի, որ մարզիկի իրավունքները ոտնահարվել են, կամ նա զրկվել է մրցաշարին մասնակցելու հնարավորությունից ազգային պատկանելության պատճառով, ապա կկիրառվեն ամենախիստ պատժամիջոցները` համաձայն ՖԻԴԵ-ի օրենսդրության»»։