
Կազբեգիում (Մցխեթի-Մթիանեթի տարածաշրջան)՝ վրաց-ռուսական սահմանից ոչ հեռու, օգոստոսին ձյուն է տեղացել: Այդ մասին գրել է Facebook սոցիալական ցանցի օգտատեր Նիկա Գոմիաշվիլին: Նա նաև հրապարակել է տեսանյութ, որտեղ երևում են ձնածածկ լեռները:
«Ձմեռը եկավ օգոստոսին՝ 25.08.2019»,- գրել է Գոմիաշվիլին:
Թբիլիսիից մինչև Կազբեգի ավելի քան 153 կիլոմետր է: Մեքենայով Կազբեգի կարելի է հասնել երկու-երկուսուկես ժամվա ընթացքում: