Զուրաբիշվիլին ցանկանում է Աբխազիան Վրաստանի կազմ վերադարձնել իր նախագահության օրոք
Advertisement 1000 x 90

Զուրաբիշվիլին ցանկանում է Աբխազիան Վրաստանի կազմ վերադարձնել իր նախագահության օրոք

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին իր գլխավոր ցանկությունը և հիմնական նպատակը համարել է Աբխազիայի և Հարավային Օսիայի վերադարձը հանրապետության կազմ: Այդ մասին Զուրաբիշվիլին օգոստոսի 26-ին գրել է Facebook-ում:

«Հավատում եմ, որ կգա ժամանակը, երբ Աբխազիան և Հարավային Օսիան խաղաղ ճանապարհով կվերադառնան Վրաստանի միասնական պետական տարածք: Իմ գլխավոր ցանկությունն ու հիմնական նպատակն այն է, որ դա տեղի ունենա մոտ ապագայում, իմ նախագահության ժամկետում, ինչի համար ես կօգտագործեմ բոլոր ուղիներն ու միջոցները»,- գրել է Զուրաբիշվիլին Ռուսաստանի կողմից Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչման 11-րդ տարեդարձի կապակցությամբ:

Ինչպես ընդգծել է Զուրաբիշվիլին, ինքը լինելու է այն բանի երաշխավորը, որ Աբխազիայի և Հարավային Օսիայի բնակիչները «ունենան արժանավայել կյանք, ընտրության իրավունք և խոսքի ազատություն, ինչպես որ Վրաստանի բոլոր քաղաքացիները, չնայած նրանց Էթնիկական ծագմանը»:

Զուրաբիշվիլիի խոսքով՝ Վրաստանի իշխանությունները հնարավոր ամեն ինչ անում են՝ լուծելու Աբխազիայի և Հարավային Օսիայի բնակիչների խնդիրները հումանիտար, բժշկական ու կրթական ոլորտներում, ինչպես նաև բիզնեսի բնագավառում՝ «նրանց ծանր սոցիալական ու տնտեսական դրության պատճառով»:



Նման նյութեր