Facebook սոցիալական ցանցի օգտատերերը Ռուսաստանում և Եվրոպայի երկրներում խափանումների են բախվել կայքի աշխատանքում: Այդ մասին են վկայում Downdetector ծառայության էջի տվյալները։
Սոցիալական ցանցի աշխատանքում անսարքություններն սկսել են նկատվել օգոստոսի 26-ին՝ Մոսկվայի ժամանակով 21:40-ից հետո:
Մյուսներից ավելի հաճախ գանգատվում են Ռուսաստանի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Շվեյցարիայի, Հունաստանի, ԱՄՆ-ի և Կանադայի օգտատերերը:
Downdetector-ի տվյալներով՝ Facebook-ի օգտատերերի 58 տոկոսը գանգատվում է կայքի աշխատանքի խափանումներից, ևս 33 տոկոսը՝ իրենց օգտահաշիվներ մուտքի խնդիրներից, 7 տոկոսը խնդիրներ է ունենում պատկերներ բեռնելիս։