Երևակայական, վիրտուալ զրույց դասընկերների միջև.
– Բարլուս, ո՞նց ես: Ի՞նչ կա, Պողոս ախպեր:
– Սովորական, դու ասա:
– Բա, իմացա՞ր…
– Ի՞նչը…
– Յա՜… ««Պողոսներ» բոլոր ժամանակներում ու բոլոր պետություններում եղել են, կան ու կլինեն, բայց կայացած երկրներում պողոսներին ապապողոսացնելու, քաղաքական սոցիալիզացիայի ենթարկելու և նրանց ավերիչ ազդեցությունը նվազագույնի հասցնելու ձևը գտել են»:
– Լավ էր… տո, ես իմ 2 դիպլոմով՝ հե՛չ, բա հիմա ի՞նչ անենք, որ քրիստոնեության գլխավոր տեսաբանի անունն էլ էր Պողոս:) 1700 բան-ման… սաղ գնումա ապապողոսացմա՞ն:)
– Հա, պետք ա շտապ ապապողոսացնել: Պետք ա եկող հինգշաբթի պողոսների հրամանատարը որոշում կայացնի (չքվեարկվող որոշումների հետ), բոլոր պողոսները որոշման ընդունման պահից ապապողոսացվում են ու պետրոսացվում: Պողոս-Պետրոս արտահայտությունն էլ այսուհետ դառնում է՝ Պետրոսներ:
– Է՜… ստեղ են ասել, մի՞թե վերջին Պողոսն եմ ես…:) զանգիր, հանդիպենք:
– Լավ…